«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Եգիպտոսում հայտնաբերել են Ռամզես 2-րդի գրանիտից արձանը

Եգիպտոսում հայտնաբերել են Ռամզես 2-րդի գրանիտից արձանը
12.12.2019 | 14:00

Եգիպտացի հնագետները Գիզայի Միթ Ռախինայի շրջանում հայտնաբերել են Ռամզես 2-րդ փարավոնի արձանի վերին մասը՝ հնագույն եգիպտական Պտահ աստծո տաճարից ոչ հեռու: «Հայտնաբերվել է Ռամզես 2-րդի հազվագյուտ արձանի վերին մասը՝ պատրաստված վարդագույն գրանիտից, որը խորհրդանշում է ուժ, կենսունակություն և քողարկված ոգի»,- ասել է Եգիպտոսի Հնությունների նախարարության գլխավոր քարտուղար Մուստաֆա Վազիրին: Նրա խոսքով՝ նախկինում հայտնաբերվել է 3-րդ դինաստիայի փարավոններից մեկի նման արձանը՝ փայտից: Գտածոյի բարձրությունը 105 սանտիմետր է, լայնությունը՝ 55:

Գլխավերևում պատկերված է «Կա» խորհրդանիշը՝ վեր պարզած ձեռքերի տեսքով, որը խորհրդանշում է ուժ ու կենսունակություն: Փարավոնի արձանը հաջողվել է գտնել մասնավոր տարածքում, որի տերը գաղտնի պեղումներ է իրականացրել, սակայն զբոսաշրջային ոստիկանության կողմից ձերբակալվել է դեկտեմբերի սկզբին: Այժմ գտածոն ուղարկվել է բացօթյա թանգարան՝ վերականգնելու նպատակով: Ռամզես 2-րդ փարավոնը, որը կառավարել է մ.թ. ա. 1279-1213-ին, Եգիպտոսը մեծ տերություն է դարձրել իր հաղթանակների, նվաճումների, նոր տարածքների յուրացման, շինարարության և ոռոգման աշխատանքների շնորհիվ:


Նա հաճախ հիշատակվում է որպես Հին Եգիպտոսի մեծագույն, ամենահզոր և առավել նշանավոր փարավոն:

Դիտվել է՝ 2718

Մեկնաբանություններ